ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր Մոսկվայում կհանդիպի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Նախատեսված է նաև հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։ Սա ԱԳնախարարի մինչև պատերազմի վերսկսվելը, ծրագրված պաշտոնական այցն է Մոսկվա։ Պատերազմը փոխել է Մնացականյանի մոսկովյան այցի օրակարգը․ նա կքննարկի Արցախում և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը ոչ միայն Լավրովի, այլև ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահների հետ։